Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Քոչարի խմբապարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգություն

Քոչարի խմբապարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգություն
07.12.2017 | 11:47

Հարավային Կորեայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանում որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Քոչարի, ավանդական խմբապար» («Kochari, traditional group dance») հայտն ընդգրկել Մարդկության ոչնյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին: Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել 50 հայտ, 35 հայտ Մարդկության ոչնյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի համար:

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ